Հրատապ թեմա Հայաստանում
Հ Հ Ա Ն. Ռադիոլոգների հետ քննարկվեցին արդիական հարցեր

Հանրապետության առաջատար ռադիոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ճառագայթային ախտորոշման ոլորտի արդիական խնդիրները:
Մասնագետների` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրած օրակարգային հարցերի թվում էր մասնագիտական միասնական կառույց ունենալու հարցը:
«Մենք կարևորում ենք այս ոլորտում ևս ունենալ մեկ, միաձուլված միասնական դաշտ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Նա հորդորեց քննարկման մասնակիցերին հաջորդ տարվա սկզբին հասարակական գործունեությունը կենտրոնացնել մեկ անկախ մասնագիտական կառույցում, որը կունենա ղեկավար մարմին, ոլորտի զարգացման հստակ տեսլական, կանցկացնի տարեկան ժողովներ և կկարողանա համախմբել հանրապետության ռադիոլոգներին, կառաջնորդվի հաստատված չափորոշիչներով:
Նախարարը մեծապես կարևորեց մասնագիտական միավորումների գործունեությունը, որն առաջին հերթին պետք է միտված լինի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծման ուղիների մշակմանը:
Արմեն Մուրադյանը խոսեց նաև ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը առողջապահության համակարգում գործունեություն իրականացնող բուժաշխատողների մասնագիտական որակների և նրանց գիտելիքների բարձրացումն է։
Նախագիծը ենթադրում է շարունակական մասնագիտական զարգացման ապահովում: Բուժաշխատողները յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետք է հավաստագրում անցնեն` ըստ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և հմտությունների գնահատման հիման վրա:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի խոսքով` տարիների փորձը վկայում է, որ նախարարության հետ առավել սերտ համագործակցում են այն մասնագիտական միավորումները, ովքեր միասնական են աշխատում:
«Այս կառույցներն աջակից են նախարարության վարած քաղաքականությանը: Մենք սպասելիքներ ունենք մասնագիտական միավորումներից»,- ասաց նախարարի տեղակալը:
Խորհրդակցության ընթացքում մասնագետներն անդրադարձան նաև ոլորտի այլ հարցերի, որոնց թվում էր նաև ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների իրականացումը, հիվանդի և բուժանձնակազմի անվտանգության ապահովումը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն